ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար ամենակարևորը խաղաղությունն է»

«Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար ամենակարևորը խաղաղությունն է»
14.01.2014 | 11:31

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե ԱՃԵՄՅԱՆԸ կարծում է, որ նոր սկսված տարին հարուստ է լինելու քաղաքական իրադարձություններով:

Ի պատասխան «2014-ին ԼՂՀ հարցի վերաբերյալ որևէ համաձայնագիր կկնքվի՞, որը մոտեցնելու է հարցի լուծումը՝ նկատի առնելով, որ արդեն ոչ միայն Հայաստանն է խոսում բանակցությունների սեղան ԼՂՀ-ի վերադարձի անհրաժեշտության մասին» հարցին՝ նա ասաց.
-Չեմ կարծում, որ 2014-ը բեկումնային տարի կլինի՝ լավատես լինելով հանդերձ, արդեն այն, որ Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, կարևոր ձեռքբերում կլինի:
-2015-ը աշխարհի յուրաքանչյուր հայի համար, որտեղ էլ լինի, ցեղասպանության 100-ամյակն է նշանակում, հնարավոր համարու՞մ եք, որ Թուրքիան, այնուամենայնիվ, ճանաչի ցեղասպանությունը, սահմանները բացի, ընդհանրապես տեղաշարժ լինի հարևանների փոխհարաբերություններում:
-Ելնելով Թուրքայի ներքին խնդիրներից՝ չեմ կարծում, որ նման քայլեր ձեռնարկեն, այնուհանդերձ հենց այդ խնդիրների առկայությունը վկայում է, որ Թուրքիայում ինչ-որ գործընթացներ են հասունանում, որ իշխանություններին ենթակա չեն: Թուրքիայի քաղաքականությունը միշտ միտված է իրենց երկրի առաջընթացին՝ անտեսելոլով բոլոր այլ հանգամանքները: Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է՝ մենք բաց ենք քննարկումների համար և այդ հարցը մինչև լուծում պիտի տանենք: Ինչքանով Թուրքիան պատրաստ է ցեղասպանության ընդունմանը, չգիտեմ: Լավատես չեմ, եթե արտաքին գործընթացները չպարտադրեն:
-Հայաստանն ասում է՝ գնդակը Թուրքիայի դաշտում է, Թուրքիան ասում է՝ գնդակը Հայաստանի դաշտում է: Գուցե վավերացնե՞նք արձանագրությունները ու գնդակը համայն աշխարհի առաջ Թուրքիայի դաշտն ուղարկենք:
-Դիվանագիտությունը պահի տակ ընդունած որոշումներով չի վարվում, սա այդ դեպքը չէ: Գնդակն արդեն իսկ Թուրքիայի դաշտում է և երկար այնտեղ կմնա, որովհետև որևէ արձագանք այնտեղ չկա: Ես կողմնակից եմ բանակցությունների, որովհետև այլ կերպ հարցերը չեն լուծվի: Մենք միշտ ասել ենք, որ մեզ համար ամենակարևորը խաղաղությունն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Կարինե Աճեմյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի առաջիկա համարում:

Դիտվել է՝ 1446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ